Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Ջասթին Թրուդո

Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց 
ժառանգներին. Ջասթին Թրուդո

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Այս օրը մենք հանդիսավորապես հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ տեղի ունեցած հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:

Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկական պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:

Հիշատակելով Հայոց ցեղասպանության օրը՝ խնդրում միանալ ինձ խաղաղության ու փոխադարձ հարգանքով բնորոշվող ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]