Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբինյանց փողոցում բախվել են մեքենան և երթուղայինին. կան տուժածներ

Ռուբինյանց փողոցում բախվել են մեքենան և երթուղայինին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 21-ին` ժամը 16:29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]