Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 14 մեդալ են նվաճել


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սամբիստները Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ընդհանուր առմամբ 14 մեդալ են նվաճել: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների` Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ
Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ
Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ
Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի
Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ
Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ
Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ
Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ
Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ
Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի
Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ