Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

«Երկիր ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի կենտրոնում հեծանվաերթով


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի կենտրոնում հեծանվաերթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և մի խումբ ներկայացուցիչներ հեծանիվներով շրջեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Այնուհետև Ազատության հրապարակում երևանցիների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը:

«Մեր ծրագրում անդրադարձ ենք կատարելու Երևանի ճարտարապետության և քաղաքաշինության խնդիրներին, քաղաքի  կենտրոնի կառուցապատման հիմնական խնդիրներին, փողոցների և բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորմանը, բազմաբնակարան շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտին, մետրոպոլիտենի շինարարությանը և այլն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:

Երևանի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ իրենք մայրաքաղաքում տրամվայի անհրաժեշտություն են տեսնում: «Ժամանակակից քաղաքներում տրամվայի անհրաժեշտությունը հրատապ է, քանի որ այն հանդիսանում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցության ծրագրում անդրադարձներ կան նաև հեծանվային ուղիներ ունենալու անհրաժեշտությանը, աղբահանության խնդիրներին և աղբի վերամշակմանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ