1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տարոն Մարգարյանն ընտրություններում հաջողության դեպքում խոստանում է կարճ ժամանակում լուծել Երևանում տրանսպորտի խնդիրը

Տարոն Մարգարյանն ընտրություններում հաջողության դեպքում խոստանում է կարճ 
ժամանակում լուծել Երևանում տրանսպորտի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանն անցած տարիների ընթացքում ուսումնասիրել է միջազգային փորձը և քայլեր է ձեռնարկում մայրաքաղաքում տրանսպորտի խնդիրը լուծելու ուղղությամբ: Ապրիլի 21-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ես վստահեցնում եմ, որ եթե երևանցիներն առաջիկա ընտրություններում վստահեն մեզ, իրենք շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն տրանսպորտի խնդրի լուծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը հավելեց, որ իրենք  վարձել են խորհրդատուներ, որոնք արդեն աշխատում են տրանսպորտային խնդիրների լուծման ուղիները գտնելու ուղղությամբ: «Երեկ տեղի ունեցավ աշխատանքային խմբերի խորհրդակցություն: Աշխատանքային խմբերը հնարավորություն ունեցան ներկայացնել բոլոր առաջարկները խորհրդատուին: Խորհրդատուն այդ ամենը կամփոփի և հունիսի սկզբին կներկայացնի քաղաքապետարան:  Քաղաքապետարանը դրանից հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ ուղղությամբ ենք գնում տրանսպորտի խնդրի լուծմանը»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` մայրաքաղաքում տրանսպորտային ոլորտում մեծ բարեփոխումներ են լինելու: «Մենք լուծումները տեսնում ենք: Պարզապես մեր քաղաքացիներին խնդրում ենք մի փոքր համբերել, և մենք կարճ ժամանակահատվածում կլուծենք այդ հարցը: Դա մեզ համար գերակա խնդիր է»,- եզրափակեց քաղաքապետը:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]