Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Տարոն Մարգարյանը «Հանուն Երևանի» ծրագիրը իրականացնելու հարցում ակնկալում է երևանցիների աջակցությունը


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմամբ: ՀՀԿ համամասնական ցուցակի անդամները գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդիպում են Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում  իր ելույթում Երևանի գործող քաղաքապետ և առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ իրենք ներկայանում են «Հանուն Երևանի» ծրագրով, որտեղ ուրվագծված է Երևանի զարգացման իրենց տեսլականը: «Մենք ներկայացնում ենք առաջիկա 5 տարիներին մեր քաղաքի ապագան: Մենք հավատում ենք, որ երևանցիները մեզ հնարավորություն կտան շարունակել այն ծրագրերը, որոնք մենք իրականացրել ենք տարիներ շարունակ: Մենք այդ ծրագրերը միասին ենք սկսել և շարունակելու ենք ավելի զարգացնել մեր քաղաքը, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը: Միայն ձեր աջակցությամբ ու ձեր մասնակցությամբ ու միասնական աշխատանքով կարող ենք շարունակել այն աշխատանքը, որը միտված է այն պայմանների ապահովմանը, որը ցանկանում ենք ունենալ: Մենք ակնկալում ենք ձեր վստահությունը մեր փորձառու թիմին, այն թիմին, որն օր ու գիշեր աշխատել է, շփվել է բնակչության հետ, լսել է բոլոր խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ մայրաքաղաքի բնակիչներին հուզող բոլոր խնդիրները ներառված են Հայաստանի Հանրապետական կուսակցության  ծրագրում: Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք չեն եկել խոստումներ տալու, այլ ցանկանում են խնդրել ժողովրդի վստահության քվեն, որպեսզի կարողանան միասին շարունակել այն աշխատանքները, որոնց միասին սկիզբ են դրել: «Եկեք բոլորս միասին հանուն Երևանի ունենանք կանաչ տարածքներ, բարեկարգ բակեր, բարեկեցիկ կյանք, հանուն Երևանի եկեք գործենք միասին»,- եզրափակեց Տարոն Մարգարյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ