1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում կայացավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը

 Երևանում կայացավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» 
խորագրով միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը»:

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: «Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:

Գրող Սոսի Գևոնյանը նշեց, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: «Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում», - հավելեց նա:

«Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և  «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսեց Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը:

Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց «Հայերն այսօր» պարբերականի խմբագրակազմին՝ բացել «Պատմիր քո պատմությունը» խորագրով պատուհան, որտեղ Ցեղասպանություն վերապրածների ժառանգները ոչ միայն հնարավորություն կունենան պատմել իրենց պատմությունները, այլև շփվել և ծանոթանալ միմյանց հետ:

«Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը», - ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]