1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալահայ գործարարը ցանկանում է Հայաստանում ներդրումներ իրականացնել

Իտալահայ գործարարը ցանկանում է Հայաստանում ներդրումներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 21-ին ընդունեց իտալահայ գործարար, Միլանում Սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խուդավերդիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարի ջանքերը՝ Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Երկարատև բանակցություններից հետո նրան հաջողվել է համաձայնություն ձեռք բերել խոշոր միջազգային կառույցի հետ՝ Հայաստանում ևս մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Խոսքը առևտրի կազմակերպմամբ զբաղվող «Future world trade LLC» կազմակերպության մասին է, որը մասնաճյուղեր ունի Իրանում, Թուրքիայում, Մալազիայում, Մեծ Բրիտանիայում: Հայաստանում կազմակերպությունը ցանցի միջոցով տարեկան 200 միլիոն դոլարի առևտրական գործարքներ կիրականացնի:

Սարո Խուդավերդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նա մանրամասն ներկայացրեց կազմակերպության հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, նշեց, որ նոր ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]