Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի 
երիտասարդներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ  Աշոտ  Սարգսյանը: «Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության   համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել  է  Ա.  Սարգսյանը  և  տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ:

«Փառատոնին մասնակցել  ցանկացողները  կարող  են հայտերը ներկայացնել մինչև մայիսի 15-ը»,- հավելել  է   Ա.  Սարգսյանը և  նշել, որ  փառատոնին  արցախցի  երիտասարդներն առաջին  անգամ  են  մասնակցելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]