1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք եւ հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:

Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության եւ դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]