Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Տեսանյութ Է հրապարակվել 245 կիլոգրամ քաշ գցած կնոջ մասին


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտուհի Իման Ահմադ Աբդուլատին, որն ամենածանր կինն Էր համարվում աշխարհում, կորցրել Է իր քաշի կեսը եւ երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացել Է նստել: Ոչ սովորական հիվանդին ներկայացնող նոր տեսանյութը հրապարակել Է The Daily Mail թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա ուրախ Է եւ ավելի սլացիկ տեսք ունի: Նա վերջապես տեղավորվել Է հաշմանդամի սայլակում եւ սովորել Է նստել առանց կողմնակի օգնության: Դեռ երեք ամիս առաջ այդ մասին չԷր կարելի նույնիսկ երազել»,- պատմել են Աբդուլատիին բուժող բժիշկները:
Երբ կնոջը նոր Էին բերել հիվանդանոց, նա կշռում Էր մոտավորապես կես տոննա: Այժմ նա կորցրել Է ավելի քան 245 կիլոգրամ եւ շարունակում Է նիհարել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ