1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը

WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքը հրապարակել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախորդ մասը, որը ներկայացված Էր որպես  HIVE («Փեթակ»), հրապարակվել Էր ապրիլի 14-ին: 
Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը  ցուցումներ Է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված Է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներսարված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն  պահելու համար:  
Նշվում Է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել Է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրն ստեղծված Է «Տարածում» անվանումը կրող համանման բրիտանական գործիքի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/56/ 17.28


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]