Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիաբանկի խաղարկության արդյունքում չորս մարդ հնարավորություն ստացավ մասնակցելու Եվրատեսիլի եզրափակչին

  Ամերիաբանկի խաղարկության արդյունքում չորս մարդ հնարավորություն ստացավ 
մասնակցելու Եվրատեսիլի եզրափակչին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Ամերիաբանկի և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունը, որի արդյունքներով հաղթողներին տրամադրվելու է 2017 թվականի Եվրատեսիլի կիսաեզրափակչի 2 տոմս (յուրաքանչյուր տոմս՝ 2 անձի համար):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վիճակահանության արդյունքում արկղից հանվեցին խաղարկությանը մասնակցող հետևյալ 2  հերթական համարները՝ 1240 և 1676: Ինչպես նաև 1477 և 1036 համարները՝ երկու հիմնական հաղթողներից ինչ-որ մեկի կամ երկուսի չներկայանալու դեպքում նրանք կհամարվեն հաղթողները:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների դեպարտամենտի, մանրածախ բանակային ծառայությունների նախագծերի ղեկավար Էլեն Դանիելյանը նշեց, VISA ընկերության հետ համատեղ անցկացված քարտային արշավն ուներ երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված էր քարտերի վաճառքի զարգացմանը:

«Հաճախորդներին առաջարկում էինք վերցնել VISA gold տեսակի քարտերը՝ վճարելով տարեկան ընդամենը հինգ հազար դրամ: Քարտերի տարեկան ստանդարտ արժեքը քսան հազար դրամ է, իսկ մեր առաջարկն ավելի փոքր սակագին էր անգամ VISA classic քարտապանների համար: Բավականին լավ առաջարկ էր, որն ակտիվորեն օգտագործվել է հաճախորդների կողմից: Մյուսը, որի համար խաղարկություն ենք անցկացնելու, ուղղված էր քարտերով անկանխիկ շրջանառության ավելացմանը: Այս անգամ հատուկ թիրախավորել էինք այն հատվածը, որը փոքր գործարքներ է կատարում՝ միջին խավին էինք ցանկանում արտոնություններ տրամադրել, ինչի համար սահմանել էինք հարյուր հազար դրամի շրջանառության շեմը: Փետրվարի 13-ից ապրիլի 21-ը ցանկացած VISA քարտով հարյուր հազար և ավելի գործարք կատարող քարտապանը մասնակցելու էր խաղարկությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ տոմսի արժեքը ներառում է հյուրանոցի, ինքնաթիռի ծախսերը:

Ընդհանուր՝ 2780 քարտերի 77 տոկոսը կամ 2130-ը VISA classic և VISA electron քարտերի քարտապաններ են: Դանիելյանի վստահեցմամբ՝ պլանավորում են հետագայում նույնպես ունենալ նմանատիպ ակցիաներ, որոնք պետք է ուղղված լինեն քարտով կատարվող անկանխիկ գործառնությունների ավելացմանը:

Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը ներառյալ: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մրցանակը հնարավոր չի լինի ստանալ:

Խաղարկության մասնակցության պայմաններին բավարարող բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]