Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ֆլոբերի, Պրուստի եւ Հյուգոյի նամակներն ու օրագրերը աճուրդի կհանվեն Փարիզում


 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի գրողների գրքերի, նամակների եւ աձնական օրագրերի հավաքածուն ապրիլի 26-ին աճուրդի կհանվի Փարիզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ինչպես հայտնել Է բրիտանական The Guardian թերթը, 230 լոտերի թվում են Գյուստավ Ֆլոբերի, Վիկտոր Հյուգոյի եւ Մարսել Պրուստի նամակներն ու օրագրերը, որոնք վաճառվելու են գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսի հազվագյուտ առաջին հրատարակության հետ միասին: Այդ լոտը գնահատում Է 700 հազար եվրո:
Ավելի քան 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գրքերի եւ ձեռագրերի հավաքածուն վաճառքի Է դրել Ժնեւից հայտնի հավաքորդ Ժան Բոնան: Ստացվելիք փողերով նա մտադիր Է իր հավաքածուն համալրել այլ հազվագյուտ իրերով: Մասնավորապես, Բոնան երազում Է ֆրանսիացի բանաստեղծուհի Լուիզա Լաբայի բանաստեղծությունների հազվագյուտ հավաքածուն գնելու մասին, որը հրատարակվել Է 1555 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ