Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Ուկրաինայի ԱԳ նախարարը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարությանը:
ՈՒկրաինայի գլխավոր դիվանագետը պլանավորում Էր Թբիլիսի այցելել մարտի 17-18-ին, սակայն այցը հետաձգեցին նրա առողջական վիճակի վատանալու պատճառով:
«Պլանավորված են պարոն Կլիմկինի հանդիպումները Վրաստանի նրա պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելավշիլիի, ինչպես նաեւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ»,-ասել Է ԱԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ