Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելը պայքարելու է Լապշինին ստանալու համար

 Իսրայելը պայքարելու է Լապշինին ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:

«Մենք ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք գործադրել օգնելու Լապշինին, ով միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք փորձելու ենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]