Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, և այն նպատակաուղղված է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշել է, որ «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ