Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում

Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է միջոցառման կայքում:
Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը եւ Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված Է ծալովի ռոտորով եւ կարող Է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:  
Ֆիրման արդեն սկսել Է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում Է 299 հազարից մինչեւ 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից:
AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող Է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին եւ ժամում 200 կիլոմետր օդում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]