Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը

Թուրքիայի համար ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, 
քան հատուցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային ավելի նպատակահարմար է Հայոց ցեղասպանության ճանաչման, քան հատուցման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, որ  Թուրքիան միջազգային հանրության շրջանում աշխատում է ամեն կերպ շեղել ուշադրությունը խնդրից: «Թուրքիայի հիմնական մտավախությունը հետեւանքների վերացումն է, իսկ մեր հիմնական խնդիրը պետք է լինի միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության  հատուցման  հարցի  բարձրացումը»,- ասաց նա:

Էդիկ Մինասյանի խոսքով` մենք միայն ցեղասպանության ճանաչմամբ  չպիտի բավարարվենք, առավել եւս, որ հայրենիք ենք կորցրել: «Թուրքիան հարցի լուծման հեշտ ճանապարհ է գտել` ժխտողականությունը դարձնելով արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը»,-հավելեց բանախոսը:

Մինասյանի կարծիքով,  ԱՄՆ-ն այն ազդու ուժն է, որը կարող է Թուրքիային, որպես ռազմական դաշնակցի, ստիպել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում  զիջումների գնալ, բայց այսօր դա չի նկատվում այդ երկու երկրների հարաբերությունների մեջ:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող պետությունները 20-ից ավելի են: Հայոց ցեղասպանությունը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]