Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Gucci-ն գովազդ Է նկարահանել այլմոլորակայինների մասնակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gucci իտալական նորաձեւության տունը մի քանի կադր Է ներկայացրել նոր գովազդային արշավից: Դրանք հրապարակվել են Instagram-ում բրենդի Էջում: Գլխավոր թեման պատկերացումներն են ապագայի եւ տիեզերական ճանապարհորդությունների վերաբերյալ: Հոլովակների հերոսները դարձել են այլմոլորակայինները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել Է International Designer Award միջազգային մրցանակին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ