Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Լուկաշենկոն նշել Է ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության նվազման պատճառը


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության անկման պատճառ Է դարձել հովանավորությունը, եւ երկրներին կոչ Է արել միավորել ջանքերը տնտեսական խնդիրների հաղթահարման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցավոք,, հովանավորությունը բացասաբար Է ազդել ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչը հանգեցրել Է դրա անդամների միջեւ ապրանքաշրջանառության կրճատման»,- ապրիլի 21-ին Մինսկում հայտարարել Է Լուկաշենկոն խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Անտարակույս, հույսեր Էինք կապում Եվրասիական տնտեսական միության հետ… Շատ բաների շուրջը համաձայնության եկանք, որպեսզի հեշտացնենք ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի շարժումը, հավասարեցնենք տնտեսավարման պայմանները: Մնում Էր կարգավորել սոսկ համակարգային աշխատանքը եւ առաջ շարժվել նշված ուղիով: Առայժմ ամենի ինչ չԷ, որ ստացվում Է»,- ասել Է Լուկաշենկոն:  
«Մեզ բոլորիս անհրաժեշտ Է հասկանալ գլխավորը. ԵԱՏՄ-ի շուկան այս կամ այլ երկրի եւ հարող դաշնակիցների շուկա չԷ, դա մեր ընդհանուր, ինքնաբավ շուկան Է, որը զարգացնելով մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած պատժամիջոցներ եւ այդ տնտեսական դիմակայությունից դուրս գալ որպես հաղթողներ»,- շարունակել Է Լուկաշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ