Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

Գաբրիել Ղազարյանն ընդունել է Իրանի տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Հայաստանի եռամարտի (տրիատլոն) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է մարզաձևերի, այդ թվում նաև՝ եռամարտի ազգային ֆեդերացիայի հետ և պատրաստ է իր գործունեության շրջանակներում աջակցել Հայաստանի և Իրանի եռամարտի ֆեդերացիաների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մարզաձևի զարգացմանը: «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, ինչը խոսում է երկու երկրների սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Համատեղ կազմակերպվող մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինեն հայ և իրանցի մարզիկների համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Կողմերը զրուցել են երկու երկրների տրիատլոնի հավաքականների փոխայցելությունների, համատեղ սեմինարների և ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորությունների մասին:

Ինչպես նշել է Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը, այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի Հայաստանում: Նրա խոսքերով՝ այս օրերին տրիատլոնի ՀՀ հավաքականի 2 մարզիկներ՝ Գագիկ Սողոմոնյանը և Բաբկեն Պողոսյանը, ինչպես նաև մարզիչ Արամ Նազարյանը  Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մասնակցում են մարզիկների և մարզիչների համար տրիատլոնի եվրոպական միության կազմակերպած սեմինարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]