Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Իմերեթի երկրամաս

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային այց է կատարել Վրաստանի 
Իմերեթի երկրամաս

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն ապրիլի 19-ին այցելեց Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի և Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն և «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի և Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները:

Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման և այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով:

ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաև անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ:

Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետևողական և նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը:

Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։

Իմերեթի երկրամասը նույնպես ներառված է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]