Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արման Թաթոյանն անդրադարձել է իր ասուլիսին ակտիվիստների գործողություններին

Արման Թաթոյանն անդրադարձել է իր ասուլիսին ակտիվիստների գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից լրագրողներին 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը ներկայացնելու ժամանակ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ հուլիսյան իրադարձությունների հետ կապված թղթեր փակցրին ասուլիսի սրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով այդ քաղաքացիական գործողություններին Արման Թաթոյանը նշել է.

«Խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:

Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]