Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին
14:03, 21 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքւն գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին հանդիպեց Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում փոխգործակցության դինամիկ զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվեց ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը և կազմակերպության համար կարևորություն ներկայացնող հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում