1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն Չեխիայում և Սլովակիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ 
կանցկացվեն Չեխիայում և Սլովակիայում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի ձեռնարկների շարք կկազմակերպվի Չեխիայի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Ապրիլի 20-ին չեխահայ երիտասարդները լուռ բողոքի ակցիա անցկացրին խորհրդարանի դիմաց։ Չեխիայում ավանդաբար միջոցառումներ են անցկացվում Յիհլավայում (ապրիլի 22-ին), Բռնոյում (ապրիլի 23-ին) և Պրահայում (ապրիլի 24-ին)։ Պրահայում լինելու են ոգեկոչման արարողություններ Ֆրանց Վերֆելի տան և քաղաքի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ, այնուհետև երթ, եկեղեցական արարողություն Սուրբ Հոգի եկեղեցում, ելույթներ և երգեհոնային համերգ»,-նշեց դեսպանը:

Ծրագրվում է, որ նշված միջոցառումներին կմասնակցեն չեխ խորհրդարանականներ, քաղաքացիական հասարակայնության ներկայացուցիչներ։

«Ավելի ուշ չեխ բարեկամների նախաձեռնությամբ մեկ-երկու գիտաժողով է նախատեսվում։ Իսկ ապրիլի 24-ի վաղ առավոտյան նախատեսում ենք միջոցառում նաև Սլովակիայի մայրաքաղաքում՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»,-տեղեկացրեց Տիգրան Սեյրանյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]