Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը շարունակում է մնալ խաղաղության ջատագով. Վիգեն Սարգսյան

Հայաստանը շարունակում է մնալ խաղաղության ջատագով. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խաղաղության ջատագով է և վստահ է, որ տարածաշրջանն այլ ապագա չի կարող ունենալ: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պաշտպանության նախարարության կողմից «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի առաջ քաշելուց հետո հանրության մոտ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է հասարակությունն ավելի ռազմականացնելու ճանապարհով:

«Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ իր առաջարկած ծրագրերը չեն ենթադրում հասարակության ռազմականացում: Նախարարը հստակեցրեց, որ այդ ծրագրերը չեն ենթադրում զինծառայողների թվի ավելացում, դրանք լինելու են կամավոր և ոչ թե պարտադիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]