Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայաստանի մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասել է 12-ի


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Մրցումների առաջին օրը մերոնք նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:

Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացան՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու երիտասարականում Աննա Մկրտչյանը (+80կգ): Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից:

Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ