1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը

Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ԱրՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ապրիլի 20-ին ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմ:

Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին: Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների: Ռ.Մելիքյանը նաև նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]