Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 21-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ելք» դաշինքն արդեն սկսել է քարոզարշավը՝ կեսգիշերին «Հաղթանակ» զբոսայգուց երկինք օդապարիկներ բաց թողնելով: Ապրիլի 21-ին դաշինքի անդամները Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող տարածքից երթով կշարժվեն Հյուսիսային պողոտա, որտեղ կկայանա հավաք և համերգ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից, որտեղ կուսակցության ավագանու թեկնածուները գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բակային հանդիպումներ կունենան բնակիչների հետ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]