Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները. Յագլանդ

ՄԻԵԴ-ը չի կարող չեղարկել Թուրքիայի հանրաքվեի արդյունքները. Յագլանդ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, համաձայնելով Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությանը, նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չի կարող չեղարկել Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Ոչ մի միջազգային կազմակերպություն իրավասու չէ չեղարկելու որևէ երկրում իրականացված հանրաքվեի արդյունքները»,- նշել է Յագլանդը:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև չկնքված քվեները:

Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:

Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]