Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցանց են հոսել նոր iPhone-ի գծագրերը

Ցանց են հոսել նոր iPhone-ի գծագրերը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Սոնի Դիքսոնը Twitter-ի իր Էջում հրապարակել Է նոր iPhone 8-ի կորպուսի սխեման: Լուսանկարում պատկերված Է սմարթֆոնի հետեւի կափարիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով լուսանկարից, Touch ID մատնադրոշմների սքաները տեղափոխվելու Է հետեւի կափարիչի վրա: Ընդ որում այն գտնվելու Է կորպուսի կենտրոնից ցած գտնվող Apple լոգոտիպի տակ:
Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը հայտնել Է, որ Apple-ը բախվել Է մատնադրոշմների սքաների ինտեգրացման խնդրին, ինչի պատճառով ընդհանրապես կարող Է ազատվել դրանից:
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում Է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը եւ չժանգոտվող պողպատից կորպուս: Նաեւ այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար: Նշված են նաեւ հեռախոսի կորպուսի չափերը՝ 149,5 միլիմետր բարձրություն եւ 72,5 միլիմետր լայնություն: iPhone 8-ի հաստությունը, ըստ լուրերի, կազմելու Է 8,6 միլիմետր:
Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի եւ այլ մետաղների հատուկ համահալվածք Է եւ իր կառուցվածքով ավելի շատ ապակի Է հիշեցնում:-0-/56/ 17.13


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]