Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փրինսի չհրատարակված երգերը մնալու են չհրատարակված

Փրինսի չհրատարակված երգերը մնալու են չհրատարակված

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Փրինսի ավելի վաղ չհրատարակված կոմպոզիցիաների հավաքածուն  անհասանելի Է դարձել հանրության համար, ինչի մասին հայտնել Է Billboard-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Deliverance EP սկավառակը նախապատվերի համար հասանելի Էր iTunes-ում, Apple Music-ում, Amazon Music-ում եւ Google Play-ում, արդեն կարելի Էր ձեռք բերել խորագրային երգը: Ալբոմը ծառայություններից հանել են երաժշտի ժառանգների դատարան դիմելուց հետո:  
Իրավահաջորդները նաեւ հայց են ներկայացրել սկավառակի պրոդյուսեր Ջորջ Իեն Բոքսիլի նկատմամբ՝ թրեքների անօրինական օգտագործման եւ կոմպիլացիայի ստեղծման համար: 
Deliverance EP-ում տեղ են գտել վեց թրեքներ, որոնք ձայնագրվել են 2006- 2008 թվականներին եւ չեն հրատարակվել: Սթրիմինգային ծառայությունների ռելիզը պետք Է կայանա ապրիլի 21-ին, ֆիզիկական կրիչի վրա թողարկումը նշանակված Է հունիսի 2-ին:
Փետրվարին տեղեկացվել Էր, որ Warner Bros. ստուդիան ազդարարել Է Փրինսի Purple Rain (1984) դասական ալբոմի շնորհանդեսը: Ռելիզում պետք Է տեղ գտնեին երաժշտի՝ նախկինում չհրատարակված կոմպոզիցիաները, ինչպես նաեւ Paisley Park-ում նրա ելույթների տեսագրությունները:
Փրինս Ռոջերս Նելսոնը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին 57 տարեկան հասակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]