Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Լևոն Մկրտչյանը չի բացառում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտությունը


ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները: «Ազգ-բանակ-2017» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Լևոն Մկրտչյանը:

«Բանակցություններն ընթանում են: Մի փոքր համբերեք, ամեն ինչի մասին հստակ կխոսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության ի՞նչ ձևաչափ է քննարկվում:

Լևոն Մկրտչյանը չբացառեց նաև, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության նոր հուշագրի անհրաժեշտություն կարող է լինել: Նա ընդգծեց, որ եթե նման որոշում կայացվի, այդ մասին հրապարակային կհայտարարվի:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ