Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրենի 
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումի գլխավորած պատվիրակությանը: 

Վարչապետը բարձր է գնահատել «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությունը և շնորհավորել Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է և բաց քննարկելու ընկերության յուրաքանչյուր առաջարկ: Վարչապետը կարևորել է «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխգործակցությունը՝ մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման համատեքստում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նասբաումը նշել է, որ Հայաստանը «Գրանդ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ ընկերությունը 20 տարիների ընթացքում մեր երկրում հասել է լուրջ հաջողությունների, զբաղեցնում է աուդիտորական շուկայի 30 տոկոսը: Պարոն Նասբաումն ընդգծել է, որ շարունակելու են ներդրումային ծրագրերը ՀՀ-ում և պատրաստակամություն հայտնել կառավարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ խթանել տնտեսության զարգացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]