Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 20.04.2017

Սպասվող լրահոս. 20.04.2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

2017 թվականի հունիսի 18-ին Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս հարցը ներառված է այսօր` ապրիլի 20-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Նշենք, որ Սաղմոսավան համայնքի ղեկավար Ներսես Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Նա 2017 թվականի մարտի 11-ին մահացել է:

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ պաշտպանության, ԿԳ նախարարությունները կազմակերպում են «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով՝ նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը նշում է իր հիմնադրման 20-ամյակը, ինչի առթիվ կազմակերպում է ընդունելություն: 1997թ. «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն տրամադրում է աուդիտորական եւ հարակից ծառայություններ, ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվություն հանրային եւ մասնավոր հատվածների կազմակերպություններին: Միջոցառումը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից ժամանած «Գրանթ Թորնթոն» ցանցի ղեկավարների, ինչպես նաեւ շուրջ 200 հրավիրված հյուրերի:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կանցկացվի ընդունելություն՝ ի պատիվ Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակի 2017թ. մրցանակակիրների: Էֆելի անվան գերազանցության կրթաթոշակը Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության կողմից մշակված ծրագիր է, որը Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է տալիս լավագույն արտասահմանցի ուսանողներին ներգրավելու մագիստրոսի և դոկտորի դիպլոմ շնորհող դասընթացներում:

Երևանում կանցկացվեն քննարկումներ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում սպասվող փոփոխությունների մասին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կներկայացնեն դիտրակումներ սպասվող փոփոխությունների վերաբերյալ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]