Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հիսունվեց սիրիահայեր նոր արհեստ են սովորել

Հիսունվեց սիրիահայեր նոր արհեստ են սովորել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսունվեց սիրիահայեր ներկայացրել են 2016թ. նոյեմբերին մեկնարկած դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան) հիմնադրամի դահլիճում կայացած միջոցառման ընթացքում սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացների մասնակիցները ներկայացրել են իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կլոր սեղանից՝ հավելելով. «Դասընթացն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կլոր սեղան հիմնադրամի` Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի շրջանակում` «Հալեպ» Հ/Կ հետ համատեղ: Այն մաս է կազմում «Աջակցություն փախստականներին Հայաստանում» ընդհանուր ծրագրի:  

«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Այս դասընթացների շնորհիվ արդեն հարյուրավոր սիրիահայ կանայք հնարավորություն են ունեցել իրենց գիտելիքի շնորհիվ գումար վաստակել, և անցած տարիներին ավարտած կանայք դա կվկայեն: Մենք այսօր սերմեր ենք ցանել, որոնց պտուղները կվայելեք հետագայում»,- նշեց «Արտ Հաուս» կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը: «Հալեպ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Պալխյանը նշեց, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստանած յուրաքանչյուր սիրիահայի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ է աշխատանք ունենալ:  Դասընթացի մասնակիցները նշեցին, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. անցկացված` սեղանի ձևավորման և ֆուրշետների կազմակերպման դասընթացի մասնակից մի քանի սիրիահայ էլ շեշտեց, որ արդեն ունի աշխատանք և մշտական պատվերներ է կատարում տարբեր կազմակերպությունների համար:

«Արտ Հաուսի» մասնագետները սիրիահայերին սովորեցրել են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն,  վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, լեզուներ: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, կազմակերպիչները հարցաշարերի միջոցով սիրիահայերից պարզել են նրանց կարիքները, խնդիրները և ուսուցման նախասիրությունները: Հարցաթերթիկների տեղեկության մշակումից հետո կազմավորվել են համապատասխան խմբերը: Այդպիսով` Կլոր սեղան հիմնադրամը որոշ չափով փորձել է մեղմել սիրիահայերի սոցիալական վիճակը և տալ նրանց հնարավորություն` մնալու և աշխատելու Հայաստանում` նոր արժեքներ ստեղծելով հայրենի հողի վրա:

Դասընթացի ֆինանսավորումն իրականացվում է միջեկեղեցական միջազգային  «ACT Alliance» («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով: Նույն դրամաշնորհի միջոցով մեկնարկել է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատում են մեծահասակների և երեխաների խմբերի հետ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]