Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի առևտրաարդյունաբերական 
պալատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն ապրիլի 18-ին Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատում (ՌԱԱՊ) հանդիպում ունեցավ պալատի նախագահ Միհայ Դարաբանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցները արդարադարձան հայ-ռումինական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դեսպան Գասպարյանը ռումինական կողմին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները և ներդրումային հնարավորությունները: 

ՌԱԱՊ-ի նախագահ Միհայ Դարաբանը հայտնեց, որ պալատը լիակատար աջակցություն է ցուցաբերում ռումինական այն ընկերություններին, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ներկայացնում է գրավիչ առաջարկներ ու ծրագրեր, որոնցում ռումինական ընկերությունները կարող են հանդես գալ որպես ենթակապալառու:

Որպես տնտեսական կապերի խթանման առաջին փուլ՝ ՌԱԱՊ-ի նախագահն առաջարկեց քննարկել Ռումինիայի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության արձանագրություն ստորագրելու հնարավորությունը:

Կողմերը քննարկեցին նաև երկկողմ տնտեսական գործակցությունը խթանելու համար սեմինար կազմակերպելու հետ կապված հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՌԱԱՊ արտաքին կապերի վարչության պետ Վիրջիլ Գոագան, «Միքայել Նորատունկյան» հաստատության նախագահ, ՛՛Madora Chemicals SRL՛՛ տնօրեն Ռադու Աունեանուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]