Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը հասանելի է նաև հայերենով

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը հասանելի է նաև հայերենով

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի թրեյլերի հայերեն տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին, իսկ հայաստանյան կինոթատրոններում ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 27-ից:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզենդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անային գրավելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]