Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Սաֆրաստյանը Թուրքիայում հանրաքվեից հետո Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխություններ չի ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի նկատմամբ այդ երկրի քաղաքականության մեջ առաջիկայում նոր փոփոխություններ չեն լինի. նման զարգացումների սպասելու իմաստ չկա: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Թուրքիան կշարունակի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում` Սիրիայում, Իրաքում: Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքում քրդական պետության կամ ինքնավարության առաջացումը: Սա այդ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է լինելու»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ ներկա պայմաններում, երբ Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սպասել, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության հարցում Թուրքիան կգնա որոշիչ փոփոխությունների, իմաստ չունի: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ունի ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Նրանք գտնում են, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով Թուրքիայի համար կարևոր նշանակություն չունի և ցանկանում են հարաբերությունները թողնել նույն` գոյություն չունեցող մակարդակի վրա»,- եզրափակեց Սաֆրաստյանը: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ