Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

ԱՄՆ-ում գիտնականներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել սմարթֆոնների համար


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի գիտնականերն սմարթֆոնների համար ստեղծել են ապակի, որն ինքնավերականգնվելու ունակություն ունի: Ինչպես հայտարարել Է գիտական խմբի ղեկավար Չաո Վանը՝ ներկայացնելով նոր նյութը, ապակին շատ կայուն Է զանազան ճաքերի, քերծվաքների եւ կտրվածքների առաջանալու նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     
«Մեր ստեղծած ապակին կարող Է անցկացնել Էլեկտրական հոսանք, ուստի որպես սմարթֆոնների եւ այլ շարժական տեխնիկայի դիսփլեյներ դրա օգտագործումը շատ նպատակահարմար Է թվում»,- պարզաբանել Է գիտնականը:  
Ինչպես նա Է պնդում, եթե ստեղծված նյութը ջարդվի երկու մասի, ապա երկու կեսերը կարող են լիովին վերականգնվել եւ սերտաճել ընդամենը մեկ օրում: Այն նաեւ մեծ ճկունություն ունի եւ կարող Է ձգվել՝ 50 անգամ ավելի երկար դառնալով սկզբնական չափից: 
Չաո Վանը համոզմունք Է հայտնել, որ նոր ապակին շուկա դուրս կգա արդեն առաջիկա երեք տարվա ընթացքում եւ «կփոխի մեր առօրյա կյանքը»: 
Մասնագետները համոզված են, որ իրենց նյութը, բացի սմարթֆոններից, կարելի Է նաեւ օգտագործել ռոբոտներ եւ այլ տեխնիկա ստեղծելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ