Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային կոալիցիայի օդուժը դեսանտ Է իջեցրել Դեյր Զորի շրջանում. Sky News Arabia

Միջազգային կոալիցիայի օդուժը դեսանտ Է իջեցրել Դեյր Զորի շրջանում. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, գրոհի են ենթարկվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մատակարարման ուղիները Սիրիական անապատում՝ Էլ Մայադին քաղաքի մերձակայքում: Այս տեղանքում են գտնվում նաեւ ԻՊ-ի ելուզակախմբերի կողմից գրավված Էթ Թանաք եւ Էլ Ջաֆրա նավթի հանքավայրերը: 
Sky News Arabia-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներից իջեցվել են մի քանի տասնյակ մարտիկներ, որոնք հեռացել են այդ շրջանից՝ կատարելով առաջադրանքը: Գործողության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն բերվում: 
Հեռուստաալիքը նշում Է, որ ԻՊ-ի զինյալները շտապ կարգով օժանդակ ուժեր են փոխադրել Էլ Մայադին եւ ամրացրել գրավված նավթի օբյեկտների շրջակա արգելադետքերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]