Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում

Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպա լիգայի շաբաթվա թիմում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «Whoscored» կայքը կազմել է Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի  և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես փոխանցում  «Արմենպրես»-ը, շաբաթվա խորհրդանշական հավաքականում «մանկունիանցիներ»-ից ընդգրկվել է միայն Մխիթարյանը:

ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը բելգիական «Անդերլեխտ»-ի հետ: Իր թիմի կազմում միակ գոլը խփեց Մխիթարյանը:

ԵԼ-ի ընթացիկ մրցաշրջանում սա Հայաստանի հավաքականի ավագի 4-րդ գոլն էր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]