1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զապորոժիեի մարզային պատգամավորները Ռադային կոչ են արել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

 Զապորոժիեի մարզային պատգամավորները Ռադային կոչ են արել ապրիլի 24-ը 
հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Զապորոժիեի մարզային պատգամավորները Գերագույն Ռադայի պատգամավորներին կոչ են արել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով analitikaua.net-ը, Զապորոժիեի մարզային խորհուրդը 11-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունել կոչով դիմել Գերագույն Ռադայի պատգամավորներին, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշման նախագիծն ուսումնասիրման համար ուղարկվել է խմբակցությունների ղեկավարներին:

Զապորոժիեի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծել է, որ որոշման նախագծին կողմ են քվեարկել Զապորոժիեի մարզային խորհրդի մեջ մտնող բոլոր խմբակցությունների ղեկավարները, ինչը խոսում է պատմական արդարությանը հասնելու ձգտման ու ապագայում նման հանցագործությունները կանխելու ձգտման մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]