1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրի Խաչատուրովը նշանակվել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-լրագրողներին հայտարարել Է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

Նա նաեւ հայտնել Է, որ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով:

Նաեւ, նրա խոսքով, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական իրադրության հարցերը եւ մեր աշխատանքի վերաբերյալ մի շարք լրացուցիչ ցուցումներ են ընդունել անվտանգության սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]