1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները պարզել են, թե պլանշետներն ու սմարթֆոնները ինչով են վտանգավոր փոքր երեխաների համար

Գիտնականները պարզել են, թե պլանշետներն ու սմարթֆոնները ինչով են վտանգավոր փոքր երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից  պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում Է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Scientific Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց-հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների: 
Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողությունը եւ պատմել, թե որքան հաճախ Է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ Է նրան պահանջվում քնելու համար:
Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող Էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել Է 75 տոկոս: Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում Էր 6-ից մինչեւ 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը):
Հետազոտության արդյունքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում Է 15,6 րոպեով: Նաեւ նշվել Է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում: 
Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային Էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում Է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա հանգեցնում Է քնի ժամանակի կրճատման»,-նշել Է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը:
Գիտնականն ընդգծել Է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]