Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Անդերլեխտ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բաժանվեցին խաղաղությամբ. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

«Անդերլեխտ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բաժանվեցին խաղաղությամբ. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, մրցակցի հարկի տակ ոչ ոքի խաղաց բելգիական «Անդերլեխտ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. խաղը հաջող մեկնարկեց «կարմիր սատանաներ»-ի համար: Անգլիական ակումբի ֆուտբոլիստները խաղի մեկնարկից փորձում էին նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել և հաստատել ֆավորիտի կարգավիճակը: Առաջին խաղակեսն ընթացավ փոփոխական գրոհներով, սակայն ավելի հաջող էր հենց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:Հանդիպման 37-րդ րոպեին հաշիվը բացեց «կարմիր սատանաներ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Առաջին խաղակեսն ավարտվեց անգլիական ակումբի նվազագույն առավելությամբ: Երկրորդ խաղակեսում բելգիական ակումբի ֆուտբոլիստները փորձում էին հետ բերել կորցրածը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները փորձում էին հակառակորդին ծնկի բերել հակագրոհների միջոցով: Չնայած ակտիվ ու լարված խաղին՝ թիմերին չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ: Այնուամենայնիվ դաշտի տերերի հաջողվեց հանդիպման վերջնամասում հավասարեցնել հաշիվը: 86-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Լինդեր Դոնդենկերը: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]