Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինձ համար կարևոր ֆիլմ է, բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանության զոհեր են. Սերժ Թանկյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին

 Ինձ համար կարևոր ֆիլմ է, բոլոր նախնիներս Հայոց ցեղասպանության զոհեր են. Սերժ 
Թանկյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը Լոս Անջելեսում մասնակցել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը նշել է, որ շատ ուրախ է ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու համար: «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,- ասել է Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, կարևորելով Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանելու` երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունը, նույնպես նշել է, որ իր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են, և ինքը ցանկանում է այս հարթակը օգտագործելու եղանակով խախտել լռությունը ու մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]