1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փորձագետները համակարծիք են, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստավոր է երկրի համար

Փորձագետները համակարծիք են, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին 
նպաստավոր է երկրի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նպաստավոր է երկրի տնտեսության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում, որը նվիրված է Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:

«Մենք  2015 թվականին սկսեցինք անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն ակնկալիքներն ավելի շատ էին,  իսկ արդյունքները՝ ավելի համեստ: Դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակով, պատժամիջոցներով, ռուբլու արժեզրկմամբ, բայց ամեն դեպքում բիզնես ոլորտում չկա ԵԱՏՄ-ում լինել-չլինելու հարցը: Վերջերս Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին, ընդհանուր առմամբ, ինը կուսակցություններ եւ դաշինքներ: Միայն երկու քաղաքական ուժ էր բարձրացրել Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցության նպատակահարմարության հարցը: Մնացած ուժերը չէին դրել այս հարցը, ինչը խոսում է այն մասին, որ  մենք պետք է լինենք ԵԱՏՄ-ում եւ միասին աշխատենք: Այո, ակնկալիքները ավելի շատ էին, բայց փորձագիտական համայնքում շրջանառվում է նման մի հարց. ի՞նչ կլիներ, եթե չլինեինք ԵԱՏՄ-ում, եւ բոլորը գալիս են միասնական եզրակացության. եթե մենք չլինեինք ԵԱՏՄ-ում, չհամագործակցեինք անդամ երկրների հետ, տնտեսական վիճակը ավելի կվատթարանար»,-ասաց նա:

Անդրադառնալով Բիշքեկում կայանալիք  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստին՝ Էդուարդ Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ընդունվող որոշումները կնպաստեն ԵԱՏՄ գործունեության եւ աշխատանքի արդյունավետությանը:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը եւս կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստավոր է Հայաստանի, հայաստանյան գործարար համայնքի համար:

«Այստեղ պարզապես պետք է հասկանալ, թե ինչ ենք ուզում տալ եւ ինչ ստանալ: Կարեւոր է հստակեցնել, թե ում ինչ է պետք: Կարծում եմ՝ մենք գիտենք՝ ինչ ենք ուզում»,-ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]