Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին իրազեկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը եւ միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի հնարավորությունները:
Ղրղզստանի նախագահը հատուկ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք Է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]